Սալիկները դարեր շարունակ օգտագործվել են որպես դեկորատիվ դետալներ՝ ինչպես շենքերի ներսում, այնպես էլ դրսում, ներառյալ տները, գրասենյակները, պաշտամունքի վայրերը և այլն: Կերամիկական սալիկները դեկորատիվ արվեստի ամենահին ձևերից են. դրանք դարեր շարունակ թանկ են գնահատվել իրենց ամրության և ցնցող գեղեցկության շնորհիվ:
Դեկորատիվ սալիկների ամենավաղ օգտագործումը հայտնաբերվել է Եգիպտոսում, որը թվագրվում է մ.թ.ա. մոտ 4000 թվականներին։ Սալիկներ պատրաստում էին նաև ասորիներն ու բաբելոնացիները։ Գտնվել են նաև մի շարք խճանկարներ կատարված անտիկ շրջանում՝ հույների և հռոմեացիների կողմից։
Դեկորատիվ սալիկները Եվրոպա հասան միայն միջնադարում։ Այս ժամանակահատվածում սալիկները բացառապես օգտագործվում էին բարձր խավի կողմից։
Կերամիկական սալիկները կիրառվում էին հատկապես թագավորական պալատներում և եկեղեցական հաստատություններում։ Սալիկները նկարված էին Աստվածաշնչյան տեսարաններով, դրանք ունեին հատուկ կիրառություն՝ ոչ կրթված հասարակությանը միտքը հասցնել պատկերների միջով։ Հենց այս մեթոդը դեկորատիվ սալիկներին մեծ տարածում տվեց, քանի որ հասարակ ժողովուրդը կարդալ չգիտեր և նրանց դժվար էր ընկալել Աստվածաշունչը, մինչ դեռ այդ գործը հեշտացրեցիին դեկորատիվ սալիկների շնորհիվ կենդանություն ստացած պատկերները։ Տառային սալիկները նունպես տարածված կիրառություն ունեին, որոնք հաճախ օգտագործվում էին եկեղեցու հատակին քրիստոնեական մեջբերումներ ստեղծելու համար:
20րդ դարում ներմուծվեց սալիկների կիրառման նոր մշակույթ՝ դրանք լայն կիրառություն ստացան խոհանոցային և լոգարանային ինտերիերում։
Դեկորատիվ կերամիկական սալիկները մինչ օրս մնում են ինտերիերի ձևավորման լավագույն միտումներից մեկը։ Դրանք շարունակում են մեծ ժողովրդականություն վայելել և նպաստում են ստեղծելու արվեստի մի փոքրիկ անկյուն ձեր իսկ տանը։

Թողնել մեկնաբանություն